ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր, ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի թիվ 26 շենքի (կիսակառույց շինություն) արտաքին ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: ՏԿԱԻՆ կայքը գրում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: