Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի եւ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի փոխհարաբերությունները լարված են,- այդ մասին հաղորդում է «El Chiringuito de Jugones»-ը։
Դրա համար պատճառ կարող են հանդիսանալ իսպանացի մասնագետի արված խոսքերը։ Մասնավորապես, Բենիտեսը հայտարարել էր, որ «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը լավագույն ֆուտբոլիստներից է, ում նա երբեւիցե մարզել է, սակայն չի կարող հաստատել, որ պորտուգալացին լավագույնն է։ Դրա մասին է վկայում նաեւ այն, որ Ռոնալդուն պաշտոնական լուսանկարի ժամանակ հրաժարվել է կանգնել Բենիտեսի կողքին։