Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման Հայաստանի ընտրանու դեմ ընկերական խաղում (4:0) դարձավ դուբլի հեղինակ:
Այսպիսով, «Ռեալի» 27-ամյա ֆուտբոլիստը «եռագույնների» կազմում անցկացրած 79-րդ մրցավեճում խփեց իր 26-րդ և 27-րդ գոլերը:
Այժմ Բենզեման Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների թվում զբաղեցնում է 8-րդ տեղը:
Նրանից շատ հավաքականի կազմում աչքի են ընկել Թյերի Անրին (51 գոլ), Միշել Պլատինին (41), Դավիդ Տրեզեգեն (34), Զինեդին Զիդանը (31), Ժյուստ Ֆոնտենն ու Ժան Պյեր Պապենը (երկուսն էլ 30) և Յուրի Ջորկաեֆը (28):