ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժինը զգուշացնում է.
Համաձայն ՀՀ հիդրոօդերևութաբանական և մոնիտորինգի պետական ծառայության տեղեկատվության` ս.թ. հոկտեմբերի 11-ի և 12-ի գիշերները հանրապետության Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու մարզերի բարձրադիր գոտու տարածաշրջաններում կանխատեսվում են բացասական ջերմաստիճաններ` -2 +4, -1 +3:
Այդ կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս ավարտել բոլոր այն բանջարեղենների ու պտուղների բերքահավաքը, որոնք կարող են նշված ջերմաստիճանների պայմաններում վնասվել:
Բացի այդ, «Էրեբունի-Երևան» տոնի կապակցությամբ հոկտեմբերի 10-ին և 11-ին Կասյան փողոցի վերին հատվածում և «Մալիբու» սրճարանին հարող տարածքում գործող գյուղատնտեսական տոնավաճառները չեն աշխատի:
Հոկտեմբերի 17-ից տոնավաճառները կգործեն բնականոն հունով։