Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիան պատրաստ է անհրաժեշտ բոլոր ջանքերը գործադրել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար

09 Հոկտեմբեր, 2015 16:03
Ֆրանսիան պատրաստ է անհրաժեշտ բոլոր ջանքերը գործադրել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար

Ֆրանսիան պատրաստ է անհրաժեշտ բոլոր ջանքերը գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այդ մասին Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետնախարար Արլեմ Դեզիրը հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ բրիֆինգի ընթացքում: Ֆրանսիացի պետնախարարը հիշեցրել է, որ իր երկիրը, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ միասին լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, ջանում է նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Նրա խոսքով, անհրաժեշտ է այնպիսի լուծում գտնել, որը համապատասխանի Մադրիդյան սկզբունքներին, ինչի մասին մեկ տարի առաջ Փարիզում հայտարարվել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը։ Ֆրանսիան իր կողմից պատրաստ է անհրաժեշտ բոլոր ջանքերը գործադրել բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար։ Այս համատեքստում Արլեմ Դեզիրն ընդգծել է, որ կարեւոր է հաշվի առնել քաղաքացիական բնակչության շահերը, ինչպես նաեւ պահպանել կայունությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին