Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի 37-րդ նստաշրջանը

09 Հոկտեմբեր, 2015 15:48
Մեկնարկել է գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի 37-րդ նստաշրջանը

2015 թվականի հոկտեմբերի 8-10-ը Երևանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի 37-րդ նստաշրջանը, որին մասնակցելու հրավերն ընդունել են ԱՊՀ միջպետական խորհրդի անդամ պետությունների լիազոր մարմինների գրեթե բոլոր ներկայացուցիչները: Մասնավորապես՝ նիստին կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի և Տաջիկստանի պատվիրակությունները: Առավել ներկայացուցչական կազմով Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայության պատվիրակությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, նիստի շրջանակներում հոկտեմբերի 8-ին Երևանում կայացավ ԱՊՀ երկրների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման Միջպետական խորհրդի աշխարհագրական անվանումների աշխատանքային խմբի նիստը, որի հիմնական նպատակն էր համաձայնեցնել և կոորդինացնել ԱՊՀ երկրներում աշխարհագրական անվանումների բնագավառում տեղի ունեցած բոլոր փոփոխությունների հավաքագրումը և տրամադրումը որպես պաշտոնական նյութ ԱՊՀ մասնակից բոլոր պետությունների համապատասխան պետական կառույցներին: Նիստի առաջին օրը՝ հոկտեմբերի 9-ին, բացման խոսքով հանդես եկավ ԱՊՀ մասնակից պետությունների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի այս տարվա նախագահող, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը: Այնուհետև ներկաներին և նստաշրջանի մասնակիցներին ողջունեց Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Նստաշրջանի ընթացքում քննարկվեցին օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը: Նիստի ընթացքում ներկայացվեցին զեկույցներ, մասնավորապես, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից գեոդեզիայի, քարտեզագրության ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ, իսկ Խորհրդի մյուս անդամները ներկայացրեցին իրենց երկրներում գեոդեզիայի և քարտեզագրության ծառայությունների կողմից իրականացված աշխատանքները: Նիստի ավարտին ամփոփվեցին կատարված աշխատանքների արդյունքները, քննարկվեցին նիստի ամփոփիչ փաստաթղթերի նախագծերը, ստորագրվեցին ամփոփիչ փաստաթղթեր: Նստաշրջանի վերջում քննարկվեց նաև 2016թ. Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջպետական խորհրդի հերթական 38-րդ նստաշրջանի նախագահի, ինչպես նաև համանախագահների ընտրության հարցը:

 

Լրահոս

Դիտել ավելին