Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը մեկնաբանել է Եվրո-2016-ի ընտրական փուլում Իռլանդիայի ընտրանուց կրած արտագնա պարտությունը (0:1):
«Սա անսպասելի և բացարձակապես ոչ պարտադիր պարտություն էր:
Առաջին խաղակսում մի փոքր անփույթ էինք գործում:
Գրոհի եզրափակիչ փուլում մեզ չբավականացրեց արդյունքը, ինչպես նաև վերջին փոխանցումը: Իսկ հետո մեկ սխալ թույլ տվեցինք և գոլ բաց թողեցինք»,- աշխարհի չեմպիոնների գլխավոր մարզչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: