Կարևոր իրադարձություններ

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ԵԱՀԿ մշտադիտարկումն անցել է առանց միջադեպերի

09 Հոկտեմբեր, 2015 13:02
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ԵԱՀԿ մշտադիտարկումն անցել է առանց միջադեպերի

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ԵԱՀԿ մշտադիտարկումն անցել է առանց միջադեպերի։ Մշտադիտարկումն իրականացվել է Տավուշի մարզի Բերդավան գյուղի եւ Ղազախի շրջանի Քեմերլի գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից մշտադիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Խրիստո Խրիստովը եւ Սայմոն Թիլերը, իսկ ադրբեջանական կողմից ՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը եւ Պիտեր Սվեդբերգը։

Մշտադիտարկումը սկսվել է 12։00-ին եւ շարունակվել է 15 րոպե։ Սակայան թանձր մառախուղի պատճառով մշտադիտարկմանը մասնակցող խմբերը չեն կարողացել տեսողական կապ հաստատել։ Մշտադիտարկման ընթացքում միջադեպեր չեն գրանցվել։

Հիշեցնենք, որ Բերդավան գյուղը վերջերս ադրբեջանական կողմից ինտենսիվ գնդակոծման էր ենթարկվել, ինչի հետեւանքով զոհվել էր 2 կին, եւս 3 մարդ բեկորային վնասվածք էր ստացել։

 

Լրահոս

Դիտել ավելին