Կարևոր իրադարձություններ

Ագուերոն խաղադաշտը լքել է պատգարակի վրա

09 Հոկտեմբեր, 2015 12:07
Ագուերոն խաղադաշտը լքել է պատգարակի վրա

Արգենտինայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն վնասվածք է ստացել ԱԱ-2018-ի ընտրական փուլի Էկվադորի հետ մրցավեճում (0:2):

Խաղի 19-րդ րոպեին հեռահար փոխանցումն ընդունելու պահին 27-ամյա ֆուտբոլսիտը ձգել է ձախ ազդրի մկանը և բուժօգնություն խնդրել: Դրանից հետո Ագուերոն խաղադաշտը լքել է պատգարակի վրա:

Վնասվածքի լրջության մասին առայժմ տեղեկություն չկա:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած վերջին 2 խաղերում հարձակվողը 6 գոլ է խփել: 

 

Լրահոս

Դիտել ավելին