Կարևոր իրադարձություններ

Billboard-ը ներողություն է խնդրել Նորթ Վեստից «Պտուղը ծառից հեռու չի ընկնում» վերնագրով նյութի համար (լուսանկար)

31 Հոկտեմբեր, 2015 23:38
Billboard-ը ներողություն է խնդրել Նորթ Վեստից «Պտուղը ծառից հեռու չի ընկնում» վերնագրով նյութի համար (լուսանկար)

Billboard-ի նյութերից մեկը համացանցում մեծ քննարկման առարկա է դարձել: Քննադատությունների պատճառ է դարձել Billboard-ի Twitter-յան էջում հայտնված հաղորդագրությունը` «Պտուղը ծառից հեռու չի ընկնում» վերնագրով:  Շատ օգտատերեր այն համարել են  «այլասերված» և «անտանելի»: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:

Billboard-ը ցանկանում էր ցույց տալ, որ փոքրիկ Նորթն արդեն ծնողների պես հայտնի դեմք է դարձել, ով պապարացցիներին թույլ չի տալիս իրեն լուսանկարել:

Հրատարակչության լրագրողներն անմիջապես ներողություն են խնդրել նման հրապարակման համար: Նրանք նախ հեռացրել են գրառումը, ապա տեղադրել նորը` «Ահա այստեղ արդեն Նորթը «քաղցր վնասատու է (լավ իմաստով)»:

«Մենք ներողություն ենք խնդրում Նորթ Վեստի մասին մեր նյութի համար: Մենք պարզապես մեկնաբանել էինք նրա պահվածքը, երբ պապարացցիները ցանկացել էին նկարել նրան: Ոչինչ չէինք ակնարկում»,- գրել է Billboard-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին