Կարևոր իրադարձություններ

Հայտնի է, թե տարվա որ եղանակին են կանայք իրենց ավելի սեքսուալ զգում

31 Հոկտեմբեր, 2015 23:27
Հայտնի է, թե տարվա որ եղանակին են կանայք իրենց ավելի սեքսուալ զգում

Համաձայն նոր հետազոտության՝ ամռանը կանայք իրենց ավելի սեքսուալ են զգում: The Daily Mail-ի փոխանցմամբ՝ խոստովանել է բրիտանուհիների 59%-ը:

54%-ը պնդում է, որ իրենք ավելի լավ տեսք ունեն հունիսին, հուլիսին և օգոստոսին, իսկ հարցվածների 83%-ը ամառային ամիսներին իրենց զգում են ավելի երջանիկ:

Հետազոտությունն անցկացվել է British Summer Time Report-ի համար: Ընդհանուր առմամբ՝ մասնագետները հարցում են անցկացրել 2 հազար մարդու շրջանում:

Պարզվել է, որ ամռան նախօրեին բրիտանուհիների 46%-ը զբաղվում է ֆիթնեսով, իսկ բրիտանացի տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 27%:

 

Լրահոս

Դիտել ավելին