Կարևոր իրադարձություններ

Հայ գյուտարարների կողմից արված հայտնագործություններ, որոնք փոխել են աշխարհը

31 Հոկտեմբեր, 2015 23:17
Հայ գյուտարարների կողմից արված հայտնագործություններ, որոնք փոխել են աշխարհը

BlogNews-ը գրում է.

Պատմության ամենատարբեր ժամանակաշրջաններում աշխարհի տարբեր մայրցամաքներում հայերը նվաճում ու գրավում էին աշխարհը: Ահա հայ գյուտարարների կողմից արված մի քանի հայտնագործություն, որոնք փոխել են աշխարհը:

Առաջին մասն՝ այստեղ

 14  Ստեփան Ստեփանյան - 1916թ.-ին հայտնաբերել է բետոնախառնիչը բեռնակիր մեքենայի վրա, ինչը հնարավորություն տվեց խթանել շինարարության բիզնեսի արագությունը։ 

 15  Ալեքսանդր Քեմուրջյան (ԽՍՀՄ) - «Луноход» տիեզերական ինքնագնաց տրանսպորտային միջոցների ստեղծողը, ինչպես նաև «մոլորակագնացներ» Վեներայի, Մարսի ու Ֆոբոսի հետազոտության համար։

 16  Ռուբեն Օրբելի - ԽՍՀՄ-ում ստորջրյա հնագիտության հիմնադիրը։ Մշակել է ջրի տակից հանված հնագիտական արտեֆակտերի՝ ոչնչացումից պաշտպանելու մեթոդներ։ Ներկայացրել է ստորջրյա կառույցների պաշտպանության համար ափերն ամրապնդելու մեթոդները (1937-1939թթ.)։

 17  Ալեքսանդր Գարսոև - սուզորդ, առաջին կոնստրուկտորը և սովետական սուզանավերի նախագծողը։

 18  Իգնատիյ Լուկասևիչ - կերոսինային լամպի գյուտարարը։ Հայտնագործել է կերոսինի ստացումը հում նավթի թորման միջոցով (1853թ.)։  Հիմնել է աշխարհի առաջին նավթավերամշակման գործարանը (1856թ.)։

 19  Քեննեթ Խաչիկյան - ԱՄՆ երկու նախագահների (Նիքսոն, Ռեգան) ելույթների հեղինակը, նախագահի հանրապետական 9 թեկնածուների խորհրդատու։

 20  Էմիկ Ավագյան - 57 հայտնագործություններ է արտոնագրել, որոնք մինչև այսօր օգնում են հաշմանդամներին։ 1961թ.-ին նախագահ Քենեդին նրան պարգևատրեց հաշմանդամների զբաղվածության մեջ ունեցած իր անփոխարինելի ներդրման համար։

 21  Գարի Թաթոյան - հայտնաբերել է վաֆլե բաժակներով պաղպաղակի մեքենան (1921թ.)։

 22  Ռոջեր Էդուարդ Քոլինգվուդ Ալթունյան - շնչառական սարքերի և նատրիումի քրոմոլինի քթանցքերի համար նախատեսված սփրեյ և աչքի կաթիլներ՝ ասթմայի և ալերգիայի բուժման համար։

 23  Լյութեր Ջորջ Սիմջյան (ԱՄՆ) - ավելի քան 200 հայտնագործությունների հեղինակ, որոնց թվում՝ բանկոմատ, պրոյեկցիոն սարք՝ օպտիկական պատկերներն էկրանին ցուցադրելու համար։

 24  Ալբերտ Կապիկյան (ԱՄՆ) - աղիքային բորբոքումների պատվաստանյութի հեղինակ։

 25  Ռայմոնդ Վագան Դամադյան (ԱՄՆ) - սկանավորման մագնիսա-ռեզոնանսային սարքի հեղինակ։

 26  Արթուր Բուլբուլյան (ԱՄՆ) - A-14 թթվածնային դիմակների գյուտարարը, որոնք օգտագործվում էին Երկրորդ աշխարհամարտի տարիներին ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից։ 

 

Լրահոս

Դիտել ավելին