Կարևոր իրադարձություններ

Միրգ, որ օգնում է խումարից «ուշքի գալ»

31 Հոկտեմբեր, 2015 22:38
Միրգ, որ օգնում է խումարից «ուշքի գալ»

Ավստրալացի գիտնականները խումարից ուշքի գալու նոր մթերք են մատնանշել` ամենասովորական տանձի տեսքով:

The Independnet-ը նկատում է, որ սա շատ լավ միջոց է` ավանդականների համեմատ, որ կան Անգլիայում: Այդ միջոցները ներառում են էլ շան մազից հոտ քաշել, էլ մութ սենյակում գնդակ գլորել: Տանձը, սակայն, աղբյուրը, «հեղափոխական» է անվանում:

CSIRO-ն` Ավստրալիայի գիտությունների ակադեմիան, ասել է, որ հենց տանձը կարող է լինել մարդկությանն ամենից շատ մտահոգող հարցերից մեկի` խմելուց հետո խումարից դուրս գալու պատասխանը:

Գիտնականները հայտնաբերել են նաև, որ տանձը նաև այլ օգտակար հատկություններ ունի, նվազեցնում է խոլեստերինը, մեղմում փորկապությունը, բորբոքումները:

 

Լրահոս

Դիտել ավելին