Կարևոր իրադարձություններ

ԴԱԻՇ-ի գրոհայինները փորձում են իրենց շոշափուկներով հասնել Աֆրիկա և Ասիա. Քերի

31 Հոկտեմբեր, 2015 23:11
ԴԱԻՇ-ի գրոհայինները փորձում են իրենց շոշափուկներով հասնել Աֆրիկա և Ասիա. Քերի

ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական կուսակցության շտաբ գրասենյակները գտնվում են Սիրիայում և Իրաքում, սակայն իրենց շոշափուկներով այդ կազմակերպությունը փորձում է հասնել Աֆղանստանին, ինչպես նաև Աֆրիկայի և Ասիայի որոշ երկրներին: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, գրում է TASS-ը:

«Պետք չէ կասկածել, որ ԴԱԻՇ-ը սպառնում է ոչ միայն մեկ տարածաշրջանի, դա ոչնչացնող ուժ է, ուստի տվյալ սխառնալիքին անհրաժեշտ է արձագանքել»,- ասել է նա: Ուստի, Քերիի խոսքերով` դրան անհրաժեշտ է ոչնչացնել:

«Այդ որոշումը (ամերիկացի զինծառայողներ ուղարկելը) Սիրիայի քաղաքացիական պատերազմի ճակատագրի, կամ Բաշար Ասադի դեմ պատերազմի մասին որոշում չէ: Ես չեմ կարող կանխատեսել ապագան, բայց կարծում եմ, որ նախագահ Բարաք Օբամայի ընդունած որոշումն` իմ խորհրդի հիման վրա, ճիշտ էր»,- հավելել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին