Կարևոր իրադարձություններ

Նոյեմբերի 1-ը Ռուսաստանում սգո օր է հայտարարվել

31 Հոկտեմբեր, 2015 20:13
Նոյեմբերի 1-ը Ռուսաստանում սգո օր է հայտարարվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրամանագիր է ստորագրել 2015-ի նոյեմբերի 1-ը սգո օր հայտարարելու մասին` կապված ռուսական ինքնաթիռի վթարի հետ, որը տեղի է ունեցել Եգիպտոսում: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:

«Սգո օրը երկրի ամբողջ տարածքում կխոնարհեն ՌԴ պետական դրոշները: Մշակութային հաստատություններին և հեռուստառադիոընկերություններին առաջարկել սգո օրը չեղարկել ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները: ՌԴ կառավարությանը, պետական իշխանության մարմինների սուբյեկտների հետ համատեղ ձեռնարկել զոհերի ընտանիքներին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտ միջոցառումները»,- ասվում է հրամանագրում:

Ավելի վաղ, Պուտինը ցավակցություն է հայտնել զոհերի մտերիմներին ու հարազատներին:

 
 

Լրահոս

Դիտել ավելին