Կարևոր իրադարձություններ

Գիտնականները հայտնաբերել են մամոնտի բնակության վերջին վայրերից մեկը

31 Հոկտեմբեր, 2015 20:44
Գիտնականները հայտնաբերել են մամոնտի բնակության վերջին վայրերից մեկը

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Տոմսկի պետական համալսարանի հետազոտողների արշավախումբը հայտնաբերել է հին կաթնասունների հանգստի վայրը։ Հետազոտողները Բարաբինի հարթավայրում կատարած պեղումների արդյունքում հայտնաբերել են մինչև 10.000 տարվա վաղեմության կենդանիների մնացորդներ։

Դա հնարավորություն է տալիս ենթադրել, որ այդ շրջանում գտնվել է մամոնտների բնակության պատմական վերջին վայրերից մեկը։ Համալսարանի լաբորատորիայի վարիչ Սերգեյ Լեշչինսկին հայտարարել է, որ իրենք հայտնաբերել են դասական ցեխի լոգարան, որտեղ եկել են մամոնտները ցեխի մեջ պառկելու համար։ Հետազոտությանը մասնակցել են նաև ֆրանսիացի ու ղազախ ուսանողներ։

 

Լրահոս

Դիտել ավելին