Կարևոր իրադարձություններ

Ռումինիան եռօրյա սուգ է հայտարարել Բուխարեստում զոհվածների համար

31 Հոկտեմբեր, 2015 19:50
Ռումինիան եռօրյա սուգ է հայտարարել Բուխարեստում զոհվածների համար

Ռումինական իրավապահ մարմինների վերջին տվյալներով՝ Բուխարեստի գիշերային ակումբում համերգի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 27 մարդ, մոտ 200 մարդ վիրավորվել է, իսկ վիրավորներից 9-ը գտնվում են ծանր վիճակում, հայտնում է korrespondent.net-ը:

Ինչպես հայտնել է դատախազության քննիչ Ռարեշ Ստանը՝ պայթյունի պատճառները դեռևս պարզ չեն: Քննիչները չեն բացառում կանխամտածված սպանության կազմակերպման վարկածը: Իրավապահ մարմինները սկսել են պայթյունի զոհերի նույնականացումը, որից հետո բոլոր տուժածներից ցուցմունքներ կվերցնեն: Կհարցաքննվեն նաև գիշերային համերգի կազմակերպիչները:

Ողբերգության կապակցությամբ երկրում հայտարարված է եռօրյա սուգ:

 

Լրահոս

Դիտել ավելին