Կարևոր իրադարձություններ

Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի կործանման հիմնական վարկածը լայների անսարքությունն է

31 Հոկտեմբեր, 2015 19:40
Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի կործանման հիմնական վարկածը լայների անսարքությունն է

Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի կործանման հիմնական պատճառ է համարվում լայների տեխնիկական անսարքությունը, գրում է Interfax-ը:

Բացի այդ, քննարկվում են նաև ավիաաղետի այլ տարբերակներ` մարդկային գործոնն ու անբարենպաստ եղանակային պայմանները, տեղանքի լեռնային մակերևույթի հետ միասին:

Ընկերությունը, որին պատկանում էր ինքնաթիռը, հայտնել է, որ հիմքեր չկան Airbus 321-ի վթարի պատճառ համարել մարդկային գործոնը:Բացի այդ, Airbus 321-ի հրամանատար Վալերի Նեմովն ավելի քան 12 հազար թռիչք է իրականացրել:

Նշվում է, որ ինքնաթիռում գտնվել են 24 երեխա ու 193 չափահաս մարդ:

Վերջին տվյալներով` 150 մարդու մարմին է գտնվել կործնման վայրից 5 կմ շառավղի վրա:

Եգիպտոսի անվտանգության ծառայության և բանակի մի շարք աղբյուրներ հայտնում են, որ ինքնաթիռի վթարի արդյունքում ողջ մնացածներ չկան:

Բացի այդ, տվյալ պահին հայտնաբերված զոհերի մարմիններն այրված են:

 

Լրահոս

Դիտել ավելին