Կարևոր իրադարձություններ

Բանանը՝ ինսուլտի և քաղցկեղի դեմ

31 Հոկտեմբեր, 2015 20:16
Բանանը՝ ինսուլտի և քաղցկեղի դեմ

Բազմաթիվ ինսուլտներ կարելի է կանխել՝ օրվա սննդացանկի մեջ բանան ներառելով: Բրիտանացի և իտալացի գիտնականները պարզել են, որ այն նաև քաղցկեղի դեմ է պայքարում:

Բավական է՝ օրվա ընթացքում 3 հատ բանան ուտեք, որպեսզի կանխեք ինսուլտի զարգացումը: Այս պարագայում խցանման ձևավորման և զարգացման ռիսկը ուղեղում նվազում է 21 տոկոսով:

Նվազում է նաև քաղցկեղի առաջացման հավանականությունը: Փորձագետներն անցկացրել են 11 տարբեր հետազոտություն: Արդյունքում նրանք եկել են այն եզրակացության, որ քաղցկեղից, ինսուլտից, ինչպես նաև մի շարք այլ հիվանդություններից խուսափելու համար օրգանիզմին անհրաժեշտ է կալիում, իսկ այն ամենաշատն իր մեջ պարունակում է բանանը:

Բացի բանանից սննդակարգի մեջ ներառեք նաև սպանախ, ընկույզ, կաթ, ձուկ, ոսպ. դրանք ևս հարուստ են կալիումով:

 

Լրահոս

Դիտել ավելին