Կարևոր իրադարձություններ

Արգենտինայում այսուհետ պետական համալսարաններ կընդունվեն առանց քննություններ հանձնելու

31 Հոկտեմբեր, 2015 19:27
Արգենտինայում այսուհետ պետական համալսարաններ կընդունվեն առանց քննություններ հանձնելու

Արգենտինայի սենատը օրենք է ընդունել, որն արգելում է պետական համալսարաններում ընդունելության քննությունների անցկացումը: Այս մասին հայտնում է Nacion թերթը:

«Բոլոր միջնակարգ կրթություն ստացածները կարող են ազատ և անարգել ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն»,- ասվում է օրենքում: Համալսարաններում միաժամանակ արգելվել է վերցնել ուսման վարձ:

Համալսարաններին թույլատրված է ինքնուրույն սահմանել այն պահանջները, որոնք պետք է կատարեն սովորողները բուհի ուսանող համարվելու համար: Ավելի վաղ այդ իրավունքը ունեին միայն այն համալսարանները, որտեղ սովորում էր ավելի քան 50 հազար ուսանող: Համաձայն նոր օրենքի՝ պետությունը իրավունք չունի նաև նվազեցնել պետական բուհերի ֆինանսավորումը:

Արգենտինայում կա 54 պետական և 49 մասնավոր բուհ:

 

Լրահոս

Դիտել ավելին