Կարևոր իրադարձություններ

Ստեղծվել է կատարյալ թեյ պատրաստող ռոբոտ

31 Հոկտեմբեր, 2015 19:05
Ստեղծվել է կատարյալ թեյ պատրաստող ռոբոտ

Գյուտարար Ալան Հանը տնային օգտագործման համար ռոբոտ է ստեղծել, ինչը ընդունակ է պատրաստելու կատարյալ թեյ, հայտնում է gogetnews.info-ն: Ռոբոտը ստացել է Teforia անվանումը:

Ռոբոտը ղեկավարվում է սմարթֆոնի օգնությամբ: Սարքի մեջ անհրաժեշտ է միայն ավելացնել ջուր, իսկ մնացած գործողությունները կատարվում են հատուկ ծրագրի օգնությամբ:

Teforia-ն շուրջ չորս րոպե եռացնում է ջուրը, ապա այն մի քանի անգամ տարբեր ջերմաստիճաններում թողնում է տերևների մեջ, որպեսզի թեյի տերևների խառնուրդից դուրս գան բոլոր հաճելի բաղադրիչները: Այն միանում է համացանցին, բեռնում է լավագույն բաղադրատոմսերը, օգտվողների հետ կիսվում թեյի պատրաստման գաղտնիքներով և հարմարեցնում է տիրոջ ճաշակին:

Ռոբոտը ստեղծողի խոսքով՝ այդպիսի մեկ ռոբոտի արժեքը կազմում է 649 դոլար: Այն դուրս կգա վաճառքի 2016 թվականի գարնանը:

 

Լրահոս

Դիտել ավելին