Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը Սիրիայում վերսկսել է ԴԱԻՇ-ի դիրքերի ռմբակոծությունները

31 Հոկտեմբեր, 2015 18:15
ԱՄՆ-ը Սիրիայում վերսկսել է ԴԱԻՇ-ի դիրքերի ռմբակոծությունները

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները վերսկսել են Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերի ռմբակոծումները։ Հոկտեմբերի 22-ից հետո առաջին անգամ 7 ավիահարված է հասցվել խմբավորման դիրքերին։ Այդ մասին նշված է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության զեկույցում։

Հաղորդվում է, որ ավիահարվածների արդյունքում Ռաքքահի ու Դեյ էզ Զորի շրջաններում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի շտաբներից մեկը, ինչպես նաև նավթի հավաքման կենտրոններից մեկը։ Միևնույն ժամանակ Իրաքում դաշինքի ավիացիայի թռիչքների հաճախականությունը շարունակում է մնալ նույնը։ Օրական կատարվում է 14 թռիչք։

 

Լրահոս

Դիտել ավելին