Կարևոր իրադարձություններ

Գիտնականները ցույց են տվել Երկրի ուղղությամբ ընթացող երկնաքարի լուսանկարները

31 Հոկտեմբեր, 2015 18:10
Գիտնականները ցույց են տվել Երկրի ուղղությամբ ընթացող  երկնաքարի լուսանկարները

Գիտնականները ցույց են տվել Երկրի ուղղությամբ ընթացող TB145 երկնաքարի լուսանկարները: Այդ օբյեկտը բացահայտել է ամերիկյան Pan-STARRS ավտոմատ համակարգը, իսկ նրա առաջին լուսանկարները ստացել են Պուերտո-Ռիկոյի աստղադիտարանում: Այս մասին տեղեկացվում է NASA-ի պաշտոնական կայքում:

Ստացված լուսանկարներում գիտնականները երկնաքարի մեջտեղում հայտնաբերել են մուգ տարածություններ, որոնք, աստղագետների կարծիքով, կարող են խառնարանների հետքեր լինել:

Միայն հոկտեմբերի 30-ին երկնաքարի վեց ռադիոլոկացիոն լուսանկար է ստացվել: Լուսանկարների թույլտվությունը հավասարվում է մեկ պիկսելի դիմաց 7,5 մետրի:

Asteroid 2015 TB145

Asteroid 2015 TB145

Asteroid 2015 TB145

 

Լրահոս

Դիտել ավելին