Կարևոր իրադարձություններ

Կործանված ռուսական օդանավի ազգությամբ հայ ուղևորը 40 տարեկան էր (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

31 Հոկտեմբեր, 2015 16:29
Կործանված ռուսական օդանավի ազգությամբ հայ ուղևորը 40 տարեկան էր (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Yerkir.am-ը գրում է. 

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ  որ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող կործանված ռուսական օդանավի ուղեւորների ցուցակում Հայաստանի քաղաքացիներ չկան, իսկ ինչ վերաբերվում է ազգությամբ հայերին, ապա դեռ ճշտում են:

Yerkir.am-ին հաջողվեց պարզել, որ կործանված օդանավի ուղևորներից  ազգությամբ հայ է 40-ամյա Լեոնիդ Մնացականովը: Նա ՌԴ քաղաքացիություն ունի, երկար տարիներ է, ինչ բնակվում է Սանկտ Պետերբուրգում:

Yerkir.am-ի հետ զրույցում Մնացականովի մտերիմներից  Մարիա Ղուկասյանը հայտնեց, որ մինչև հիմա ուշքի չեն գալիս կատարվածից:

Նրա խոսքով՝ դեռևս հայտնի չէ՝ Լեոնիդը մահացած է, թե ոչ:

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝  օդանավի կործանման վայրում հայտնաբերվել է մոտ 100 դի:

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին