Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում ընտրությունների անվտանգությունն ապահովելու է ավելի քան 380.000 ոստիկան

31 Հոկտեմբեր, 2015 16:19
Թուրքիայում ընտրությունների անվտանգությունն ապահովելու է ավելի քան 380.000 ոստիկան

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ չեղյալ են հայտարարվել բոլոր ոստիկանների արձակուրդները և մոբիլիզացվել են 380.000 ոստիկաններ ու ժանդարմներ։

Ստամբուլում կարգուկանոնի պահպանմանը հետևելու է 37.000, իսկ Անկարայում՝ 12.000 ոստիկան ու ժանդարմ։ Անհրաժեշտության դեպքում և արտակարգ իրավիճակներում քաղաքներ կբերվեն ուժային կառույցների հավելյալ ուժեր։ Այն տարածաշրջաններում, որտեղ բարձր է ահաբեկչությունների կամ ժողովրդական հուզումների ռիսկը, իշխանությունները պատրաստ են գործարկել բանակային ստորաբաժանումներ։

Հաղորդվում է, որ ոստիկանությունը կանխելու է ընտրատեղամասերից դուրս յուրաքանչյուր զանգվածային միջոցառում կամ մարդկանց հավաք։

 

Լրահոս

Դիտել ավելին