Կարևոր իրադարձություններ

Սպասված ու բացառիկ դասախոսություն հայկական ոսկեդարի ու հքայոց գրերի մասին

09 Հոկտեմբեր, 2015 10:59
Սպասված ու բացառիկ դասախոսություն հայկական ոսկեդարի ու հքայոց գրերի մասին

Հոկտեմբերի 10-ին՝ 18.00-ին, Թարգմանչաց տոնի առթիվ ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում տեղի կունենա դասախոսություն-զրույց՝ հայոց գրերի կարևորության ու գրական արժեքի մասին: Բանախոսներն են ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը: Սրբազան հայրը կներկայացնի «Գրի ստեղծման կարևորությունը Հայ Եկեղեցու համար» թեման, կներկայացնի հայոց Ոսկեդարը: Վարդան Ավետիսյանը հանդես կգա որպես բանաստեղծ և կխոսի «Գիրը որպես հայ բանաստեղծական արվեստի ձևավորման նախապայման» թեմայի շուրջ: Հանդիպման ընթացքում կհնչի ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր Հավհաննես սարկավագ Ներսեսյանը կկատարի Մաշտոցյան շարական, թեմի երիտասարդները կկարդան բանաստեղծ Վ.Ավետիսյանի ստեղծագործություններից:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

Լրահոս

Դիտել ավելին