Կարևոր իրադարձություններ

Գտնվել են կործանված ռուսական օդանավի «սև արկղերը»

31 Հոկտեմբեր, 2015 15:21
Գտնվել են կործանված ռուսական օդանավի «սև արկղերը»

Փրկարարները հայտնաբերել են եգիպտական Սինայի թերակղզում կործանված ռուսական ուղևորատար A-321 օդանավի «սև արկղերը»: Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Եգիպտոսի անվտանգության ծառայության աղբյուրին:

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ փրկարարները կենդանի մնացած որևէ ուղևորի դեռ չեն հայտնաբերել: Շարմ Էլ Շեյխ օդանավակայանի ադմինիստրացիան թռիչքից առաջ օդանավի անցկացված տեխնիկական ստուգման, վառելիքի քանակի և ուղևորների թվի մասին բոլոր փաստաթղթերն արդեն հանձնել է հետաքննությանը:

Օդանավակայանի ադմինիստրացիայի փոխանցմամբ՝ օդանավի բոլոր ուղևորները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են եղել: 

 

Լրահոս

Դիտել ավելին