Կարևոր իրադարձություններ

Վաղը «Նոր Հայաստան»-ը հանրահավաք կանցկացնի Գյումրիում

31 Հոկտեմբեր, 2015 14:58
Վաղը «Նոր Հայաստան»-ը հանրահավաք կանցկացնի Գյումրիում

Ընդդեմ Սահմանադրական փոփոխությունների ձևավորված «Նոր Հայաստանն» շարժումը  հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «Ոչ»-ի իր քարոզարշավը սկսում է Գյումրիից:

Գյումրեցիների հետ հանդիպումը նախատեսվում է նոյեմբերի 1-ին` ժամը 15:00-ին, Թատերական հրապարակում:

Հանդիպմանը կմասնակցեն «Նոր Հայաստան» ճակատի ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանը, Զարուհի Փոստանջյանը, Գարեգին Չուգասզյանը, Արմեն Մարտիրոսյանը, Պետրոս Մակեյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Անդրիաս Ղուկասյանը:

Ճակատի կարգախոսն է՝ «Ո՛Չ հանցավոր ռեժիմին, Ո՛Չ նոր Սահմանադրությանը»: 

 

Լրահոս

Դիտել ավելին