Կարևոր իրադարձություններ

Անջելինա Ջոլին և Փիթը համատեղ կյանքի և նոր ֆիլմի մասին (լուսանկարներ, տեսանյութ)

31 Հոկտեմբեր, 2015 14:57
Անջելինա Ջոլին և Փիթը համատեղ կյանքի և նոր ֆիլմի մասին (լուսանկարներ, տեսանյութ)

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համատեղ հարցազրույց են տվել: Ամուսինները խոսել են իրենց համատեղ նախագծի, ընտանիքում փոխադարձ աջակցության մասին: Նրանք նաև ցրել են իրենց կյանքում ճգնաժամի մասին լուրերը:

Անջելինա Ջոլին խոստովանել է, թե որքան երախտապարտ է ամուսնուն կրծքագեղձի վիրահատության ժամանակ ցուցաբերած աջակցության համար:

«Քանի դեռ ընթանում էին վիրահատությունները, ես գիտեի, որ նա իմ կողմից է: Ես ինձ պակաս կանացի չէի զգում, քանի որ իմ ամուսինը թույլ չէր տա, որ նման բան տեղի ունենա»,- ասել է Էնջին: Փիթը, սակայն, խոստովանել է, որ կնոջ որոշումն իր համար փորձություն էր, քանի որ այն բավականին վախեցնող էր:

Զույգը հերքել է ընտանեկան կյանքում վեճերի մասին լուրերը: Դրանց պատճառն այն է, որ «Լազուրե ափ»-ում նրանք մարմնավորում են ճգնաժամում գտնվող զույգի: Սակայն ամուսինները պնդում են, որ իրական կյանքում նման բան չկա:

 

Լրահոս

Դիտել ավելին