Կարևոր իրադարձություններ

Վստահ եմ, որ Չելսին պայքարելու է չեմպիոնության համար

31 Հոկտեմբեր, 2015 14:55
Վստահ եմ, որ Չելսին պայքարելու է չեմպիոնության համար

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին վստահ է, որ Լոնդոնի «Չելսին» պայքարելու է չեմպիոնության համար։ ԱՊԼ-ի 10-րդ տուրից հետո «ազնվականները» զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 15-րդ տեղը։

 
«Յուրաքանչյուր մարզչի մոտ լինում են վատ պահեր, դա նորմալ է։ Հույս ունեմ, որ Մոուրինյոն կկարողանա շտկել իրավիճակում։ կարծում եմ, որ նա ապացուցել է, թե ինչի է ընդունակ, քանի որ մարզում է Անգլիայի գործող չեմպիոնին։
 
Միշտ կարծել եմ, որ թիմը պայքարում է չեմպիոնության համար, քանի դեռ կան շանսեր։ Վստահ եմ, որ «Չելսին» պայքարելու է չեմպիոնության համար եւ շուտով կդառնա չափազանց ուժեղ թիմ»,- չիլիացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
 

Լրահոս

Դիտել ավելին