Կարևոր իրադարձություններ

Մնում է գերեզմանաքարերը տանեն

31 Հոկտեմբեր, 2015 13:46
Հեղինակ՝ Անի Գևորգյան
Մնում է գերեզմանաքարերը տանեն

Սա ի՞նչ է նշանակում: Այս էլ որերորդ անգամ այցելում ենք հերոս եղբորս շիրիմին և քարանում մի քանի մետր հեռավորության վրա , աշխարհն ասես շուռ է գալիս գլխիդ (արդեն իսկ շուռ եկած աշխարհը): Ծաղկամաններում դրված արհեստական ծաղիկները գողացված են ... 

Խնդիրն ամնեևին նոր ծաղիկ գնելու մեջ չէ: Շաբաթվա հինգ օրը պանթեոնում ենք և առանց ծաղիկների չենք գնում : Խնդիրը նրանում է , թե ինչու՞ պանթեոնի տարածքը չի հսկվում, ինչու՞ պիտի սևազգեստ մայրերն ամեն անգամ նորից սպանվեն, ինչու՞ : Պատկերացնու՞մ եք ինչ է կատարվում այն հարազատի ու ծնողի հետ երբ որդու գերեզմանը դատարկ է տեսնում: 
Չէ՞-որ մենք հիմա ապրում ենք այդ ծաղիկներով, պանթեոնի մաքրությամբ...
Ինչպե՞ս լռես ամեն անգամ երբ աղբը կիտում են այդ սրբավայրի շեմին, երբ կովերը արածում են գերեզմանների վրա բարձրացած և արածում են այդ մարդկանց ծաղիկները: Որտե՞ղ են պատասխանատուները երբ գերեզմանները քանդում են : 
Երեկ այցելեցինք եղբորս...ծաղիկները չկան ...կանաչ գորգը, որ , որ ամրացված է գերեզմանից մի կողմն արդեն բարձրացված է , երկաթները թեքված...այս անգամ գողանալ չէր հաջողվել... Սիրտս պայթելով վազեցի դեպի Տիգրանի գերեզմանը, որ քիչ հեռվում է ( մի քանի օր առաջ մայրիկիս հետ այցելել ու ծաղիկներ էինք դրել Եղնիկներում զոհված տղայի շիրիմին ու տեսել էի, որ գերեզմանը կառուցված է նույն ձևով): Վազեցի տեսնեմ միայն Զորիս ծաղիկներն են տարել, թե ̀ Տիգրանինն էլ չկա ու... սարսափեցի նկարներում տեսեք թե վայրենիներն ինչպես են պոկել ու գողացել փռված գորգը:
Խնդրում եմ արձագանքեք և լուծում տվեք այս հարցեին:
Գերեզմանատեղի համար ահռելի գումարներ են վերցնում, իսկ նման դեպքերում ու՞ր են : 
Թող տեսախցիկներ տեղադրեն, կամ ըստ հատվածների պահակներ նշանակվեն,...
Ու՞մ համար են մեր հերոսները զոհվել...նման անմարդկայինների՞ :
Իմ եղբայրը նման հայի համար չի տվել իր կյանքը:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին