Կարևոր իրադարձություններ

Ոչ ոք չի հասկանում, որ Մոուրինյոն գահից իջեցրեց Գվարդիոլայի Բարսելոնային

31 Հոկտեմբեր, 2015 13:34
Ոչ ոք չի հասկանում, որ Մոուրինյոն գահից իջեցրեց Գվարդիոլայի Բարսելոնային

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Ալվարո Արբելոան շատ բարձր է գնահատում թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի աշխատանքը։ Նա նշել է, որ պորտուգալացի մասնագետին հաջողվել է վերջ դնել կատալոնական «Բարսելոնայի» հեգեմոնիային։

 
«Ոչ ոք չի ասում, որ եթե Մոուրինյոն չգլխավորեր «Ռեալը», ապա հնարավոր է, որ Գվարդիոլան շարունակեր հաղթել։ Պայքարում էինք թիմի դեմ, որը համարվում էր պատմության լավագույն թիմերից։ Մոուրինյոն դիմակայում էր Գվարդիոլային, ով հիանալի համապատասխանում էր «Բարսելոնային»։ Սակայն Ժոզեին հաջողվեց գահից իջեցնել «Բարսելոնային», սակայն չստացավ բավական ճանաչում դրա համար»,- Արբելոայի խոսքը մեջբերում է «The Independent»-ը։
 
Հիշեցնենք, որ Մոուրինյոն «Ռեալում» է աշխատել 2010-ից 2013 թվականներին։
 

Լրահոս

Դիտել ավելին