Կարևոր իրադարձություններ

Մալաթիայում եղբորը կացնով սպանած երիտասարդն ինքնասպան է եղել. մանրամասներ

31 Հոկտեմբեր, 2015 13:29
Մալաթիայում եղբորը կացնով սպանած երիտասարդն ինքնասպան է եղել. մանրամասներ

yerkir.am-ը գրում է. 

«Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում երեկ երեկոյան ինքնասպանություն է գործել ամիսներ առաջ Մալաթիայում եղբորը կացնահարելու մեջ մեղադրվող՝ 36-ամյա Կարապետ Կարապետյանը: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին հոգեբուժարանից: Մեզ հայտնեցին, որ երիտասարդը կախվել է ծխասենյակի պատուհանի ճաղավանդակից՝ սավանի միջոցով:

«Մտել էր՝ ծխելու, մի քանի րոպե դուրս չի եկել, սանիտարն ասել է՝ դուրս արի, պատասխանել է՝ հլը չեմ վերջացրել, մի քանի րոպե հետո եկել, տեսել են՝ կախվել է: Անմիջապես կտրել են սավանը, իջեցրել են, արհեստական շնչառություն են տվել, շտապօգնության բրիգադի աշխատակիցներն էլ են նման փորձեր արել, բայց նա արդեն մահացած է եղել»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց հոգեբուժարանի բժիշկը:

Նրա խոսքով՝ Կարապետն իրենց մոտ էր տեղափոխվել ծանր փսիխոզով: «Որոշակի առաջընթաց էր նկատվում մոտը, լարվածությունն անցել էր, պարզապես միշտ անտրամադիր էր»,- ասաց նա և հավելեց, որ Կարապետը երբևէ իր մտադրության մասին չի հայտնել, վարքից էլ չի զգացվել, որ հնարավոր է նման քայլի դիմի:

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին