Կարևոր իրադարձություններ

Վթարի զոհ դարձած Հարությունը ոչ միայն սոցիալապես շատ վատ պայմաններում էր ապրում, այլեւ ծնողների միակ զավակն էր. նրա 2 անչափահաս երեխաներից մեկը հաշմանդամ է

31 Հոկտեմբեր, 2015 12:59
Վթարի զոհ դարձած Հարությունը ոչ միայն սոցիալապես շատ վատ պայմաններում էր ապրում, այլեւ ծնողների միակ զավակն էր. նրա 2 անչափահաս երեխաներից մեկը հաշմանդամ է

Shamshyan.com-ը գրում է. Ավտովթարի զոհ դարձած 38-ամյա Հարություն Հակոբյանը 2 անչափահաս երեխաների հայր էր: Ավելին՝ դուստրը հաշմանդամ է: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ակունքի գյուղապետ Արծրուն Ղարիբյանը: Անգամ նա չէր կարողանում խոսել եւ ներկայացնել պայմանները, քանի որ Հարությունին ճանաչողներից ոչ ոք չի կարողանում համակերպվել այդ լուրի եւ կորստի հետ:

Գյուղապետն ասաց, որ Հարությունը նաեւ 1 որդի ունի: Ընտանիքը ապրում է շատ ծանր սոցիալական պայմաններում եւ արդեն երկար տարիներ է, ինչ Հարությունը պայմանագրային ծառայող էր ու ընտանիքի միակ կերակրողը: Նա ապրում էր կնոջ, երեխաների եւ ծնողների հետ: Ավելին՝ ծնողների միակ զավակն էր:

Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած ավտովթարից տուժած պայմանագրային զինծառայող Հարություն Հակոբյանը, ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում հոկտեմբերի 30-ին գիտակցության չգալով, մահացել է: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ղեկավար Արամ Ասատուրյանը: 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին