Կարևոր իրադարձություններ

Վոլոդյա Ավետիսյանի օրինակին հետեւել է եւս մեկ դատապարտյալ

31 Հոկտեմբեր, 2015 12:45
Վոլոդյա Ավետիսյանի օրինակին հետեւել է եւս մեկ դատապարտյալ

Armtimes.com-ը գրում է. 

Երեկ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում եւս մեկ դատապարտյալ է հացադուլ սկսել: Խոսքը՝  Փայլակ Խանամիրյանի մասին է:

Վերջինս կալանավայրում ձեռք է բերել քրոնիկ ալերգիա՝ քրոնիկ ռեցիդիվող եղնջացան ախտորոշմամբ, որը պայմանավորված է նյարդային համակարգի խանգարումներով: Երեկ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, սակայն ՔԿՀ-ից հրաժարվել են շտապօգնություն կանչել: Ի նշան բողոքի՝ Խանամիրյանը հացադուլ է սկսել, որից հետո ՔԿՀ աշխատակազմը շտապօգնություն է կանչել, նրան տեղափոխել են հիվանդանոց եւ համապատասխան բուժօգնություն ցուցաբերել: Դրանից հետո, սակայն դատապարտյալը հացադուլը չի դադարեցրել:

Փայլակ Խանամիրյանը միանում է խարդախության համար 6 տարվա ազատազրկման դատապարտված, ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին (Ավետիսյանը երեկվանից հացադուլ է սկսել): Նա նույնպես վաղաժամկետ ազատման մերժում է ստացել ՔԿՎ անկախ հանձնաժողովի կողմից:

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին