Կարևոր իրադարձություններ

Միջադեպ Հովիկ Աբրահամյանի որդուն պատկանող բիզնես կենտրոնում

31 Հոկտեմբեր, 2015 12:36
Միջադեպ Հովիկ Աբրահամյանի որդուն պատկանող բիզնես կենտրոնում

Lragir.amի տեղեկություններով, օրերս ուշագրավ միջադեպ է արձանագրվել Իմպերիում պլազա բիզնես կենտրոնում, որը պատկանում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն: Կենտրոնի անվտանգության աշխատակիցները 4-րդ հարկում առավոտ վաղ հայտնաբերել են կասկածելի սպիտակ փոշի, որն ուղարկել են փորձաքննության: Ստուգել են նաեւ միջանցքների տեսախցիկների տեսագրությունները եւ հայտնաբերել նրան, ով երեկոյան ուշ ժամին այդ փոշին լցրել է դռների մոտ:

Բիզնես կենտրոնի այդ հարկում տեղակայված է ռուսական Սպուտնիկ մեդիահոլդինգի Երեւանի մասնաճյուղը: Հոլդինգի ղեկավարը Դմիտրի Կիսելյովն է, խմբագիրը՝ Մարգարիտա Սիմոնյանը: Վերջերս փոխվել է հայկական խմբագրության ղեկավարությունը, նշանակվել են նոր մարդիկ:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին