Կարևոր իրադարձություններ

Լավագույն զինծառայողները խրախուսվեցին կարճատև արձակուրդով (լուսանկարներ)

31 Հոկտեմբեր, 2015 12:30
Լավագույն զինծառայողները խրախուսվեցին կարճատև արձակուրդով (լուսանկարներ)

Բանակ-ընտանիք կապի ամրապնդման, հայ ընտանիքի դերը բանակաշինության գործում արժևորելու նպատակով՝ հոկտեմբերի 29-ին հերթական հանդիպումն էր կազմակերպվել Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հանդիսությունների սրահում: Լոռու մարզից թիվ 3 բանակային կորպուսում ժամկետային զինծառայություն անցնող լավագույն զինվորները հանդիպեցին իրենց ծնողների հետ և մասնակից դարձան տոնական միջոցառման: Միջոցառմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը,Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, թիվ 3 բանակային կորպուսների հրամանատարները, սպաներ, ՀՀ զինվածուժերի, Երկրապահ կամավորականների միության ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, մտավորականներ:

Լոռեցի զինծառայողներին իր ողջերթի խոսքով ոգևորեց,նրանց աննկուն ծառայություն մաղթեց Լոռու մարզպետ ԱրթուրՆալբանդյանը՝ շնորհակալություն հայտնելով մեր բանակի հրամանատարներին, ովքեր երկու տարիշարունակ դաստիարակում, հոգով ու մարմնով կոփում են հայորդիներին, հայրենիքի նկատմամբիրենց սուրբ պարտքը կատարող զինվորներին, ովքեր խիզախաբար և աննկուն կերպովպաշտպանում են մեր սահմաններն ու հարկ եղած դեպքերում արժանի հակահարված հասցնումհակառակորդի նկրտումներին և, իհարկե, ծնողներին՝ նրանց վաստակի ու դաստիարակության համար:

Գուգարաց թեմի առաջնորդը օրհնեց մեր անձնվեր բանակին և նրան ծնող ժողովրդին: Բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հ. Պետրոսյանը պատմական ակնարկ ներկայացրեց Լոռու և Տավուշի մարզերի մասին, որից հետո ներկաները թիվ 3 բանակային կորպուսին նվիրված տեսաֆիլմ դիտելու հնարավորություն ունեցան:

Շնորհակալական խոսք հնչեցրեցին զինծառայողների ծնողները, Հայաստանի գրողների միության Լոռու մասնաճյուղի նախագահ Մանվել Միկոյանը:

Թիվ 3 բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը երախտագիտություն հայտնեց զինվորներին՝ բարեխիղճ ծառայության և ծնողներին՝ հայրենասեր զավակներ դաստիրակելու համար: Նա շնորհակալագրեր հանձնեց լավագույն զինծառայողների ծնողներին՝ զինվորներին խրախուսելով նաև կարճատև արձակուրդով:

Միջոցառումը գեղարվեստական կատարումներով գեղեցկացրին Գուգարաց թեմի հոգևոր երգչախումբը և N զորամասի գեղարվեստական ինքնագործ խումբը:

 

Լրահոս

Դիտել ավելին