Կարևոր իրադարձություններ

Ընդդիմադիր պատգամավորին բերման ենթարկելու փորձն անճշտություն կամ շփո՞թ (տեսանյութ) ԳԱԼԱ

09 Հոկտեմբեր, 2015 10:35
Ընդդիմադիր պատգամավորին բերման ենթարկելու փորձն անճշտություն կամ շփո՞թ (տեսանյութ) ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ն գրում է. 

ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների քվեարկության օրը ԱԺ շենքի դիմաց Ոչ-ի ճակատի մասնակիցները նախապես իրազեկված բողոքի ակցիա էին անցկացնում ընդդեմ փոփոխությունների: Ակցիայի ընթացքում  բերման ենթարկվեցին շուրջ 2 տասնյակ քաղաքացիներ: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի վերահսկողության ներքո փորձ կատարվեց նաև բերման ենթարկել ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին:

ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ԳԱԼԱ-ին տեղեկացրեց, որ ուսումնասիրում են այդ դեպքը և առաջիկայում հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը գործընկեր պատգամավորի նկատմամբ ոստիկանների նման գործողությունը մեկնաբանելուց առաջ հիշեցնում է, որ բերման ենթարկելն իր մեջ ներառում է մի քանի գործողություններ:

 Հովհաննես Սահակյան

Հովհաննես Սահակյան

«Ես չեմ հիշում կամ չեմ մտաբերում, որ Արամ Մանուկյանին տարել են ոստիկանության որևէ տեղամաս, Արամ Մանուկյանը եղել է այդ ցուցարարների մեջ և միգուցե նաև տեղի է ունեցել անճշտություն կամ շփոթ: Այստեղ խնդիրը մեկ այլ տեղ է, ես կարծում եմ, որպեսզի քննարկումները կամ սահմանադրական բարեփոխումների այս ընթացքն ավելի դիտարժան դառնա, նմանատիպ միջադեպեր կարծես թե փորձում են ինտրիգային առումով սարքել»,-ասաց Հովհաննես Սահակյանը:

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին