Կարևոր իրադարձություններ

Հայաստանի հետ սահմանին ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայողներ են վիրավորվել

31 Հոկտեմբեր, 2015 11:43
Հայաստանի հետ սահմանին ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայողներ են վիրավորվել

Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է գրանցվել, որի հետեւանքով վիրավորվել է երեք զինծառայող։

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության համաձայն՝ շփման գծի Թովուզի շրջանում ականի պայթյունից վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ 3 զինծառայող։ Նախնական վարկածով պայթունի պատճառը եղել է պատերազմից մնացած ականը: Զինծառայողների կյանքնի վտանգ չի սպառնում, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ: 

ՀՀ ՊՆ սույն դեպքի վերաբերյալ դեռեւս հայտարարություն չի տարածել: Չի բացառվում, որ Ադրբեջանական ԶՈւ-ն փորձել է դիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկել, որն էլ ձախողվել է: 

 

Լրահոս

Դիտել ավելին