Կարևոր իրադարձություններ

Քերին Լավրովին առաջարկել է միասին պայքարել ԴԱԻՇ-ի դեմ

31 Հոկտեմբեր, 2015 11:13
Քերին Լավրովին առաջարկել է միասին պայքարել ԴԱԻՇ-ի դեմ

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարող են ընդլայնել իրենց համագործակցությունը ԴԱՒՇ-ի դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սիրիայի հարցով Վիեննայում անցկացված բազմակողմ բանակցությունների արդյունքներով՝ փոխանցում է TASS-ը:

«Եթե Ռուսաստանը ցանկանում է պատերազմել ԴԱԻՇ-ի դեմ, ապա մենք հնարավորություն ունենք ընդլայնելու մեր համագործակցությունը»,- նշել է նա:

«Այսօր մենք քննարկել ենք, թե ինչ քայլեր հնարավոր կլինի ձեռնարկել այդ ուղղությամբ: Մենք որոշ գաղափարներ ունենք, որոնք քննարկել ենք, և որոնք ես պետք է քննարկեմ իմ նախագահի հետ, ուստի ես դրանք առայժմ չեմ բարձրաձայնի»,- ասել է Քերին:

«Բոլորը պետք է իմանան, որ մենք ցանկանում ենք ուժեղացնել մեր հակաահաբեկչական ջանքերը՝ գործընթացը խաղաղ, քաղաքական հուն վերադարձնելու համար: Մինչև այժմ շատերը ենթադրում էին, թե Սիրիայի ճակատագիրը կախված է կամ Բաշար Ասադից, կամ ԴԱԻՇ-ից: Մենք պետք է միավորենք ջանքերը, որպեսզի մարդիկ կարողանան գիտակցել, որ կա քաղաքական այլընտրանք այն բանի, ինչ տեղի է ունենում այօր այդ երկրում»,- հավելել է Քերին:

ԱՄՆ պետքարտուղարը պատմել է նաև, թե ինչ են արել ամերիկացիները ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:

 

Լրահոս

Դիտել ավելին