Կարևոր իրադարձություններ

Վացկեն դրականն է քաղել 2014/15-ի ճգնաժամից

31 Հոկտեմբեր, 2015 10:59
Վացկեն դրականն է քաղել 2014/15-ի ճգնաժամից

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոհաիմ Վացկեն թիմի՝ նախորդ մրցաշրջանի ճգնաժամը միայն բացասական երանգավորմամբ չէ, որ տեսնում է:

«Նախորդ մրցաշրջանում մենք բացարձակ անդունդին հասանք, սակայն դա նաև դրական դերակատարում ունեցավ: Այն ժամանակ ես շատ տառապեցի, ու բնականաբար, շատ մտքեր էին «այցելում»: Բայց այսօր ես կարող եմ ասել, որ այն ճգնաժամից նաև դասեր քաղեցի: Այժմ ես կարող եմ ավելի շատ վայելել ու գնահատել հաղթանակները»,-ասել է Վացկեն:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Բորուսիան» զբաղեցրել է նաև մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը, իսկ մրցաշրջանը՝ վերջնամասում ցուցադրած արդյուքնների շնորհիվ, ավարտեց 7-րդը: Ընթացիկ մրցաշրջանում 10 տուրից հետո «Բորուսիան» 2-րդն է 23 միավորով:

 

Լրահոս

Դիտել ավելին