Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ նախագահի թեկնածուն Հելոուինին կրել է պետպարտքի մասին գրությամբ շապիկ

31 Հոկտեմբեր, 2015 10:59
ԱՄՆ նախագահի թեկնածուն Հելոուինին կրել է պետպարտքի մասին գրությամբ շապիկ

ԱՄՆ նախագահի թեկնածուՌենդ Փոլը Հելոուինի օրը պետպարտքի մասին գրությամբ շապիկ է հագել: Այս մասին գրում է The Blaze-ը։ Կենտուկի նահանգի սենատոր Փոլն Այովա էր ժամանել իր նախընտրական արշավի շրջանակում։ Այնտեղ երեկոյան նա ֆասթ-ֆուդի ռեստորան էր մտել զոմբիի կերպարով։ Այնուհետև նա իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Կարծում եմ՝ իմ կոստյումն ավելի սոսկալի էր, քան այդ զոմբիները»։ Որպես տոնի հագուստ նա ընտրել է մարզաշպիկ՝ «18 տրիլիոն դոլար» գրությամբ, որը մատնացույց է անում ԱՄՆ պետական պարտքի չափը։

 

Լրահոս

Դիտել ավելին