Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ ԵԿ-ն «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ հետ համատեղ կազմակերպել էր «Ճանաչենք մեզ» խորագրով սեմինար-քննարկում

31 Հոկտեմբեր, 2015 10:56
ՀՀԿ ԵԿ-ն «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ հետ համատեղ կազմակերպել էր «Ճանաչենք մեզ» խորագրով սեմինար-քննարկում

Հոկտեմբերի 30-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և <<Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն>> (ՈՊԲՈՒԿ) հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ անցկացվեց <<Ճանաչենք մեզ>> խորագիրը կրող սեմինար-քննարկում: Այն վարում էր փիլիսոփա-մանկավարժ Արթուր Կարապետյանը: Սեմինար-քննարկմանը մասնակցում էին շուրջ 50 երիտասարդներ:

Ծրագրի նպատակն էր երիտասարդներին ներկայացնել ընդունակությունների զարգացման և գիտելիքների արդյունավետ յուրացման ու մատուցման ուղիները:

Սեմինար-քննարկման ընթացքում մասնագետը երիտասարդներին ներկայացրեց մարդու մտածողության, ընկալման և հիշողության զարգացման ճանապարհները, որն ուղեկցվեց հարց ու պատասխանով և գործնական աշխատանքով:

Ինչպես նշեց <<ՈՊԲՈՒԿ>> ՀԿ նախագահ Արմինե Բարսեղյանը, մեր օրերում ինֆորմացիայի հոսքը բավականին շատ է, և շատ հաճախ երիտասարդները կարդում են ոչ այնքան անհրաժետ ինֆորմացիա` բաց թողնելով առավել անհրաժեշտն ու օգտակարը:

<<Այս նախաձեռնության նպատակն էր երիտասարդներին ծանոթացնել ինֆորմացիայի արդյունավետ յուրացման և մատուցման միջոցներին ու հնարքներին, զարգացնել նրանց հիշողությունն ու մտածողությունը>>,-հավելեց <<ՈՊԲՈՒԿ>> ՀԿ նախագահը:

 

Լրահոս

Դիտել ավելին