Կարևոր իրադարձություններ

«Մեռյալ հոգիները» կլինեն հանրաքվեն կեղծելու գլխավոր ռեսուրսը. «Առավոտ» (խմբագրական)

31 Հոկտեմբեր, 2015 09:20
«Մեռյալ հոգիները» կլինեն հանրաքվեն կեղծելու գլխավոր ռեսուրսը. «Առավոտ» (խմբագրական)

Մի անգամ արդեն պատմել եմ, հիմա հիշեցնեմ։ 2005 թվականի նոյեմբերի 27-ին ՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, Գավառ քաղաքում իմ բարեկամը ցերեկը ժամը մեկին գնացել էր քվեարկելու։ Ընտրական տեղամասի դուռը փակ էր։ Որոշ ժամանակ անց դուրս եկան ինչ-որ մարդիկ և հարցրեցին, թե ինչո՞ւ է նա եկել, ի՞նչ է ուզում։ Ազգականս բացատրեց, որ եկել է քվեարկելու։ «Ախպեր ջան, արդեն քվեարկած ա»,– ժպտալով պատասխանեցին նրա զրուցակիցները։ Այսինքն՝ «այո»–ի կազմակերպիչներն» իրենց նեղության չէին տվել ընտրակաշառք բաժանելու կամ քվեաթերթիկներ լցոնելու, պարզապես թվեր էին լրացրել և թղթերը հանձնել ԿԸՀ։


Որպեսզի այս անգամ էլ նույնը չլինի այդտեղ, «ոչ»– ի կողմնակիցները պետք է գոնե մեկական հոգի վստահելի մարդ ունենան Գավառի ամեն մի տեղամասում։ Արդյոք Միասնական Ընդդիմության Կոորդինացիոն Խորհրդի Գլխավոր Շտաբը, Ազգային Փրկության ճակատը և այլ ահասարսուռ անուններ ունեցող կառույցներն ունե՞ն նման մարդկային ռեսուրս։ Կարծես թե՝ ոչ։ Եթե ունենային, ապա այդ մարդիկ այսօրվանից կանցնեին գործի՝ կգնային տնետուն և կպարզեին, թե ոստիկանության հրապարակած ցուցակներում գրանցված ընտրողներից ովքեր են հանրապետությունում «ներկա», իսկ ովքեր՝ «բացակա», որից հետո կկազմեին և կհրապարակեին իրենց՝ իրականում առկա ընտրողների ցուցակները։ Չէ՝ որ ակնհայտ է, որ «մեռյալ հոգիները» կլինեն հանրաքվեն կեղծելու գլխավոր ռեսուրսը:


Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին