Կարևոր իրադարձություններ

Իշխանության «տոկոս խփող» մեծամասնականներն արդեն գործի են անցել. «Հրապարակ»

31 Հոկտեմբեր, 2015 09:10
Իշխանության «տոկոս խփող» մեծամասնականներն արդեն գործի են անցել. «Հրապարակ»

Իշխանության «տոկոս խփող» մեծամասնականները, ընդունելով հանրաքվեի կենտրոնական շտաբի հրահանգները, արդեն գործի են անցել։ Մեր տեղեկություններով, իրենց տարածքներում արդեն «ստուգողական» ու «բացատրական» աշխատանքներ են տանում: Աջափնյակից մեծամասնականով պատգամավոր դարձած Ռուբեն Հովսեփյանը մեր լրագրողին ասել է, որ առանձնապես մեծ աշխատանքների կարիք չի զգացվում, որովհետեւ շատերն են ցանկանում սահմանադրական փոփոխություններ:

Ի՞նչ գիտեք, արդեն շրջել-զրուցե՞լ եք մարդկանց հետ. մեր լրագրողի հարցին Հովսեփյանը պատասխանել է. «Չէ, ուղղակի ապրում եմ էս երկրում»: Նա  ասել է, որ կենտրոնական շտաբում հանդիպումը շատ կարճ է տեւել՝ «մի կես ժամ», եւ իրենց հետ էլ ընդամենը «կազմակերպչական» հարցեր են քննարկվել. «Որ քարոզարշավ սկսվի, ժողովրդի հետ հանդիպենք, ճիշտ ներկայացնենք»:

Իսկ որոշե՞լ եք, թե ինչ պետք է ներկայացնեք։ «Այսինքն ի՞նչ, ուզում ես հիմա քարոզարշա՞վ անեմ քո մոտ. հարցդ հարցի նման չի»: Ի՞նչ է տալու նոր Սահմանադրությունը, հի՞նն էր խանգարում լավ ապրելուն։ «Դե, էնքան ասեցիք մեծամասնական թող չլնի, մենք էլ դրան ենք գնում»,- սիրտը դատարկել է մեծամասնականով ընտրված պատգամավորը: Դժգոհ եք, չէ՞, որ մեծամասնականներին «ավելորդ» են համարում, բայց ապավինում են նրանց օգնությանը։ «Բայց ինչի՞ են ավելորդ: Չեն ապավինում, մենք ազատ, արդար ընտրություն ենք անցկացնելու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին