Կարևոր իրադարձություններ

Ցիպրասն ամաչում Է, որ Եվրոպան չի կարողանում կանգնեցնել փախստականների դրաման

30 Հոկտեմբեր, 2015 23:50
Ցիպրասն ամաչում Է, որ Եվրոպան չի կարողանում կանգնեցնել փախստականների դրաման

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել Է, թե ինքն ամաչում Է, որ Եվրոպան չի կարողանում կանգնեցնել փախստականների դրաման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այս օրերին Եգեյան ծովի ալիքները ափ են նետում ոչ միայն զոհվածների մարմիններ, անշունչ մանկական մարմիններ, դրանք ափ են նետում նաեւ եվրոպական քաղաքակրթությունը: Ես ամոթ եմ զգում այդ դրամային դիմակայելու Եվրոպայի անկարողության համար»,-ասել Է վարչապետը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:

Ցիպրասի խոսքով՝ ինքն ամաչում Է նաեւ այն բանի համար, թե ինչպես Է այդ թեմայի շուրջ քննարկումն ընթանում պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովներում:

Ինչպես արդեն հաղորդվել Է, 21 միգրանտ Է զոհվել Եգեյան ծովում Թուրքիայից Հունաստան ուղեւորվող երկու նավակների խորտակման հետեւանքով: Առաջին միջադեպը տեղի Է ունեցել հոկտեմբերի լույս 30-ի գիշերը Կալիմնոս կղզու մոտ: Այն 18 մարդու կյանք Է խլել, 138 միգրանտներ փրկվել են: Երկրորդ դեպքը տեղի Է ունեցել հոկտեմբերի 30-ի առավոտյան Հռոդոս կղզուց ոչ հեռու. զոհվել Է երեք մարդ, վեցին հաջողվել Է փրկել:

Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ հոկտեմբերի 28-ին առնվազն տասը մարդ, այդ թվում յոթ երեխա Է զոհվել Եգեյան ծովում, որտեղ ջրասույզ են եղել միգրանտների փոխադրող մի քանի նավակներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին