Կարևոր իրադարձություններ

Բնակարանը խուզարկելիս հայտնաբերվել է կանեփանման կանաչավուն զանգված

30 Հոկտեմբեր, 2015 23:16
Բնակարանը խուզարկելիս հայտնաբերվել է կանեփանման կանաչավուն զանգված

Հոկտեմբերի 29-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել 1968 թ. ծնված Թաթուլ Թ.-ի բնակարանում, որտեղից հայտնաբերվել է կանեփանման բույսի 60 սերմ, 2 գ կշռով կանեփանման կանաչավուն զանգված, իսկ Թաթուլ Թ.-ի բաճկոնի գրպանից` 0.82 գ կշռով կանեփանման դեղնականաչավուն զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին