Կարևոր իրադարձություններ

20-ից ավելի միգրանտներ են զոհվել Եգեյան ծովում երկու նավակների խորտակման հետևանքով

30 Հոկտեմբեր, 2015 23:00
20-ից ավելի միգրանտներ են զոհվել Եգեյան ծովում երկու նավակների խորտակման հետևանքով

21 միգրանտ Է զոհվել Եգեյան ծովում Թուրքիայից Հունաստան ուղեւորվող երկու նավակների խորտակման հետեւանքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է AP գործակալությունը:

Վերջինիս տվյալներով՝ առաջին միջադեպը տեղի Է ունեցել հոկտեմբերի լույս 30-ի գիշերը Կալիմնոս կղզու մոտ: Այն 18 մարդու կյանք Է խլել, 138 միգրանտներ փրկվել են: Երկրորդ դեպքը տեղի Է ունեցել հոկտեմբերի 30-ի առավոտյան Հռոդոս կղզուց ոչ հեռու. զոհվել Է երեք մարդ, վեցին հաջողվել Է փրկել:

Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ հոկտեմբերի 28-ին առնվազն տասը մարդ, այդ թվում յոթ երեխա Է զոհվել Եգեյան ծովում, որտեղ ջրասույզ են եղել միգրանտների փոխադրող մի քանի նավակներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին