Կարևոր իրադարձություններ

Հրդեհների պատճառով 500 հազար ինդոնեզացիներ շնչառական օրգանների հիվանդություններ են ստացել

30 Հոկտեմբեր, 2015 22:16
Հրդեհների պատճառով 500 հազար ինդոնեզացիներ շնչառական օրգանների հիվանդություններ են ստացել

Ավելի քան կես միլիոն ինդոնեզացիներ են տառապում շնչուղիների հիվանդություններից, որոնց պատճառն ավելի քան երկու ամիս շարունակվող հզոր անտառային հրդեհներն են:

Այդ մասին հոկտեմբերի 30-ին հայտնել Է Տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչության (BNPB) տեղեկատվական կենտրոնի ղեկավար Սութոփո Փուրվո Նուգրոհոն:    

«Նրանց թիվը, ովքեր շնչուղիների հիվանդություններով են տառապում անտառային հրդեհների հարուցած ծխի պատճառով, հասել Է 529 հազար 527-ի»,- մեջբերում Է փրկարարի խոսքը Անտարա լրատվական գործակալությունը: 

Նուգրոհոյի խոսքով՝ այս տվյալները վերաբերում են հրե տարերքից առավել տուժած Սումատրա եւ Կալիմանտան (Բոռնեո) կղզիների սոսկ վեց նահանգներին, եւ նույնիսկ այնտեղ հիվանդացածների իրական թիվը, հավանաբար, ավելի մեծ Է, քանի որ նրանցից շատերը բուժվում են տանը՝ առանց բժշկական կետեր դիմելու:   

Ավելի վաղ նշվել Է, որ այն ինդոնեզացիների ընդհանուր թիվը, ովքեր զոհվել են ինչպես հրդեհների վերացման ընթացքում, այնպես Էլ ծխոտման հետեւանքով շնչուղիների հիվանդությունների հետեւանքով, հասել Է 24-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին