Կարևոր իրադարձություններ

Երևանում «Էտնա» ռեստորանային համալիրի դիմաց 25-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, իսկ հետո տեղի է ունեցել շղթայական ավտովթար (լուսանկարներ)

09 Հոկտեմբեր, 2015 09:55
Երևանում «Էտնա» ռեստորանային համալիրի դիմաց 25-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, իսկ հետո տեղի է ունեցել շղթայական ավտովթար (լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, վթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում «Էտնա» ռեստորանային համալիրի դիմաց Գյումրի քաղաքի բնակիչ, 25-ամյա Արմեն Սիմոնյանը իր վարած BMW մակնիշի 88 UT 883 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի ենթարկել Երևանի բնակիչ, 55-ամյա Գրիշա Մելիքսեթյանին և բախվել վերջինիս պատկանող կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի 34 CV 104 համարանիշի ավտոմեքենային, որն էլ ինքնաբերաբար հետ ընթանալով՝ բախվել է կայանված վիճակում գտնվող Չարենցավան քաղաքի բնակիչ, 46-ամյա Հայկազ Նալթակյանի կողմից շահագործվող Chevrolet մակնիշի 14 US 039 համարանիշի ավտոմեքենային, որն էլ ինքնաբերաբար հետ ընթանալով՝ բախվել է կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ, 39-ամյա Արտակ Հովհաննիսյանին պատկանող Opel մակնիշի 34 PL 097 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդ Ա. Սիմոնյանը և վրաերթի ենթարկված Գ. Մելիքսեթյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն վթարի վայր է ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատը: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: 

 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին